«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Հիմա, այնտեղ եմ հայտնվում միայն երազներում

Հիմա, այնտեղ եմ հայտնվում միայն երազներում
21.09.2024 | 16:34

Սա Ստեփանակերտի մանկությանս փողոցն է։ Լուսանկարել եմ, 2021թ, սեպտեմբերին։ Այնքան լավատես էի, որ հաշիվ չէի տալիս, որ այն իմ վերջին այցելությունն է…

Իսկ հիմա, այնտեղ եմ հայտնվում միայն երազներում։

Հատ-հատ զգուշորեն մտնում եմ տների ներսը, որոնցից շատերում փոքրիկ աղջիկս նույնիսկ չեմ համարձակվել լինել, գուցե միայն ծիկրակել եմ քամուց օրորվող վարագույրով կիսաբաց պատուհաններից ներս։

Այնտեղ մանկությանս թևածող գաղտնիքներն են։ Երազի ու արթնության եզրագծին` թվում էր, թե ապրել եմ բոլոր այդ տներում, եղել եմ բոլորի դուստրը կամ քույրը։ Նրանք իմ ամենամեծ հարազատներն են ու ես վախենում եմ կորցրել որևէ մեկին:

Ովքե՞ր են ողջ, ովքե՞ր են մեզ երկնքից դիտում հրեշտակների պես, իսկ ովքե՞ր խարխափում հավերժական ստվերի մեջ, ոչինչ պարզ չէ։

Հստակ է միայն այն, որ քաղաքիս տները թափուր են, փողոցները` դատարկ, քաղաքը` անմարդաբնակ, մի ամբողջ երկրամաս` լքված ու անտեր թողնված։ ՈՒ այս սարսափելին ապրելուց հետո, հաճախ շատ դժվար է լավատես լինելը։ Այնքան դժվար է հավատալ, որ այն ինչ սիրում ես` չի կործանվելու։

Այնուհանդերձ, միշտ եղիր ՀԱՅՐԵՆԻՔ

Մարգարիտ ԴԵՐԱՆՑ

Դիտվել է՝ 9161

Մեկնաբանություններ